Եռաբլուրում տղաների գերեզմանաքարերի տեղադրումն ուշանում է, ո՞րն է պատճառը

Նախորդ տարվա օգոստոսին Եռաբլուր զինվորական պանթեոնում մեկնարկեց զոհված զինծառայողների գերեզմանների կառուցման աշխատանքը, որը պետք է ավարտվեր այս հուլիսի վերջին։ Սակայն, ծնողներն ահազանգում են, թե գերեզմանների կառուցումը դանդաղում է, իրենք խնդրում են, որ որդիների շիրմաքարերը դրվեն։

Ծնողներից մեկը, որ չցանկացավ իր անունը հանրայնացնել, մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջ նորմալ շինարարություն էր գնում, հիմա ոչ մի աշխատանք չկա․ «Խնդրում ենք, որ քարերը դնեն, կռվով-պատերազմով է ստացվում»։

Ահազանգից ժամեր անց մեր նկարահանող խումբը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։ Շինարարական աշխատանքներ այդ պահին չէին ընթանում։ Պատճառն, ըստ Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի, այն է, որ արևի տակ քարերը տաքանում են, տեղաշարժել չի լինում, ուստի աշխատանքներն ընթանում են առավոտյան 7-11-ի և երեկոյան 19:00-22:00-ի ընթացքում։

Նրա խոսքով՝ ուշացումներ ու քաշքշուկներ, այո՛, լինում են, բայց դա էլ, ըստ Վարդան Ավետիսյանի, իր օբյեկտիվ պատճառներն ունի։ Օրինակ՝ ծնողները քարերի տարբեր տեսակներ են պահանջել, որ կարողանան ընտրություն կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում։