Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածել Բեյրութին:
Իսրայելական զորքերը նոր հարձակումներ են իրականացրել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս թիրախային հարվածներ են հասցնում Բեյրութի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
շYnet պորտալը հայտնել է, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասում, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ» շարժումը, որի դեմ ուղղված են իսրայելական հարվածները։ Պորտալի տվյալներով՝ հարձակման թիրախը կարող է լինել «Հըզբոլլահի» մարտական թևի օդուժի հրամանատար Աբու Սալեհը։
Տեսանյութն այստեղ