Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»․ Շարմազանով

Blog Image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի, որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։

Թե բա ՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք, մոլոդեց։

Եվ հետո՞…

Հերթական անգամ պարզվեց,որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։
Հայաստանը պատրատ է փոխզիջումների,բայց ոչ թե միակողմանի զիջումների։
Արցախի ինքնորիշման իրավիւնքը ՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։
Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։
Սրանք թեզեր են,որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։

Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ՚-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։
Եվ նույնիսկ 2019-ին Նըկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»»։

Send