Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 37 երկրների դեսպանատներ

Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 37 երկրների դեսպանատներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կիևում 37 երկրների դեսպանատների աշխատանքը վերսկսելու մասին:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մնացած դիվանագիտական ներկայացուցչությունները նույնպես շուտով կվերադառնան և կվերսկսեն իրենց գործունեությունն Ուկրաինայի մայրաքաղաքում։

«Արդեն 37 օտարերկրյա առաքելություններ վերսկսել են իրենց աշխատանքը Կիևում, ես շնորհակալ եմ բոլորին»,- ասել է նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։ «Վստահ եմ, որ այլ ներկայացուցչություններ ևս շուտով կվերադառնան մայրաքաղաք: Մենք պետք է վերադառնանք աշխատանքի և վերականգնենք ամբողջ ուկրաինական բիզնեսը»,- հավելել է Զելենսկին։

Ապրիլի 28-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Կիևում գործում է 25 պետության դեսպանատուն։