Բնապահպան ակտիվիստները ներկ են լցրել Վիեննայի օդանավակայանում

«Վերջին սերնդի» (գերմ. Letzte Generation) անդամները չորեքշաբթի ներկ են թափել Վիեննայի միջազգային օդանավակայանում և հետաձգել մեկ չվերթ դեպի Հռոմ՝ որպես ակցիայի մի մաս, որը իշխանություններին կոչ է անում աստիճանաբար հրաժարվել ածուխից, նավթից և գազից, ասում են ակտիվիստները:
«Չորս մարդ նարնջագույն ներկ են նետել 3-րդ տերմինալում, ևս երկուսը հետաձգել են ինքնաթիռի թռիչքը Հռոմ: Նրանք իշխանություններին կոչ են անում ստորագրել ածուխի, նավթի և գազի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու մասին համաձայնագիր»,- ասվում է վերջին սերնդի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ավստրիացի ակտիվիստները բողոքի ակցիայի մասին էին հայտարարել հաջորդ շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին։