Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն․ այս մասին հայտարարել է Իրանի ԳՇ պետը:
ՔՊ-ականների քայլերի արդյունքում ադրբեջանական զորքերը հայտնվել են Սյունիքում, հայաթափել են Արցախի մեծ մասն ու այսօր պատրաստվում են լայնածավալ պատերազմի՝ Սյունիքը գրավելու և Երևանի ուղղությամբ հարձակվելու համար: Փաշինյանն ու թիմն ապացուցել են, որ նրանք չեն կարողանում արդյունավետ կառավարել երկիրը. ՔՊ-ի քաղաքական ժառանգությունը՝ հայաթափվող Արցախն ու Սյունիքն են, 11 միլիարդ արտաքին պարտքն է և Եռաբլուրի մեծացող տարածքը:
Արտաքին խաղացողների հայամետ քաղաքականության արդյունքում է, որ այսօր Հայաստան անունով պետություն գոյություն ունի: Իրանը հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հռչակելով իր համար «կարմիր գիծ»:
Արևմուտքի, ՌԴ-ի և Իրանի քայլերի և հայտարարությունների արդյունքում ադրբեջանական հարձակումը կանգնեց. այստեղ պետք է նշել նաև հայոց բանակի քաջարի դիմադրությունը: Սակայն ՔՊ-ն, որպես իշխանություն, ոչինչ չի արել և չի անելու Արցախի և Սյունիքի, Հայաստանի պաշտպանության համար:
Իրանի հայամետ դիրքորոշումն ավելի մեծ նշանակություն ունի Սյունիքի համար, քան ՔՊ-ի ոչինչ չասող հայտարարությունները:
Հայաստանում պետք է իշխանության գան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան օգտվել Իրանի, ՌԴ-ի, Արևմուտքի և այլ ուժային կենտրոնների հայամետ դիրքորոշումից՝ կզինեն հայոց բանակն ու վերջնականապես կկոտրեն ադրբեջանական բանակի ողնաշարը: Ալիևը շարունակելու է Զանգեզուրի միջանցքը բացելու իր ռազմական քայլերը՝ ՔՊ-ի անատամ, խաղաղասիրական քաղաքականության ֆոնին:
Վահրամ Բագրատյան