Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ

Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ

Երեկ՝ ապրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ 

MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել ինքնասպան եղած երիտասարդի մասին։ Նա Արցախից էր, անունը՝ Ավետ, 28 տարեկան, կիթառահար էր։ Հայաստանում ապրում էր մոր և մորաքրոջ հետ, իսկ այդ օրը մետրո մտել էր ընկերոջ հետ։

Մեր տեղեկություններով՝ մահացածի մոտ այս պահին գրություն չեն գտել, բայց իրավապահ մարմինների մեր աղբյուրներն ասացին, որ նախնական վարկածով՝ նախապես ծրագրված է եղել այս քայլը։

Վահե Մակարյան