Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին հրադադարի համաձայնագրի չկատարման մեջ

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին, փոխանցում է TASS-ը։
«Այսօր ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը խափանվել է», - ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Հնդկաստանի զինված ուժերը «համապատասխան արձագանք են տալիս» համաձայնագրի խախտումներին։
«Մենք այս խախտումներին շատ լուրջ ենք վերաբերվում», - հավելել է նա։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Նրա խոսքերը հաստատվել են Նյու Դելիում և Իսլամաբադում. ինչպես հաղորդել է Միսրին, հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 14:30):