Շատերի հողերը ապահովագրված է եղել. մյուս մարզերի համեմատ՝ մեր մարզը շատ վնաս չի կրել. Արագածոտնի մարզպետը՝ վերջին կարկուտի հետևանքների մասին

Թալինի տարածաշրջանի Կաքավաձոր համայնքում կարկտահարվել է 4 հա ցորեն, մոտ 30%-ով։ Կարկտահարվել են նաև մոտ 140 հա համայնքի տնամերձ հողամասերում գտնվող պտղատու այգիները մոտ 50 %-ով, որի վերաբերյալ ակտ կազմել հնարավոր չէ։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին տեղացած կարկուտը վնասել է ՀՀ մի քանի մարզերի գյուղացիների բերքը։ Մեծ վնաս կրած մարզերից են Լոռին, Արագածոտն ու Սյունիքը։
«Զարինջա համայնքում կարկտահարությունը 10-ից 20 % է, որի վերաբերյալ ակտ չի կազմվում։ Քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ուսումնասիրվում է Լեռնարոտ և Ուջան համայնքներում տեղացած կարկուտի վնասները։ Ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն։ Այս պահին գյուղացիներից որևէ դիմում-բողոք չունենք։ Մեծ հավանականությամբ՝ շատերի հողատարածքներն ապահովագրված են եղել։ Մյուս մարզերի համեմատ՝ մեր մարզը շատ վնաս չի կրել»,- փոխանցեց նա։
Լիաննա Թորոսյան