Թաիլանդում հրդեհվել է նավ, որում հարյուրավոր մարդիկ են եղել (տեսանյութ, լուսանկարներ)

Թաիլանդում հրդեհվել է լաստանավ, որում հարյուրավոր մարդիկ են եղել։
Ականատեսները պատմել են, որ լաստանավի վրա Ուկրաինայից զբոսաշրջիկներ են եղել։
Այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը յոթին հրդեհ է բռնկվել Ko Jaroen 2 նավի վրա։ Լաստանավն այդ պահին եղել է Տաու և Կո Ֆանգան կղզիների միջև։ Հրդեհը բռնկվել է շարժիչի հատվածում։
Նավի վրա եղել է 97 ուղեւոր և անձնակազմի 11 անդամ։ Փրկարարները բոլորին արագ տարհանել են ափ։ Մի քանի մարդ հասցրել է ծուխ շնչել ու տուժել։ Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Տեղական չաթերը պնդում են, որ բոլոր զբոսաշրջիկները եղել են Ուկրաինայից։
Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ