Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Կոչ՝ մեծ թափով մասնակցել Ջահերով երթին

Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Կոչ՝ մեծ թափով մասնակցել Ջահերով երթին

«Ցեղասպանության միջազգային ճանաչման փաստը ինքնանպատակ գործընթաց չէ, դրանում շատ կարևոր նշանակություն ունեն նաև անվտանգային հարցերը։ Եթե հասնեինք նրան, որ  ցեղասպանությունն արդեն միջազգայնորեն  բոլոր երկրների կողմից ճանաչված ու դատապարտված, Թուրքիայի կողմից ընդունված լիներ, մենք կանխելու էինք այն, ինչը տեղի ունեցավ Արցախում, հետևաբար, սրանց ուրացման քաղաքականությունը  պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»,-   Երևանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա այս իմաստով շատ կարևոր է համարել ապրիլի 23-ի Ջահերով երթի անցկացումն ու երթին քաղաքացիների՝ կազմակերպված մասնակցությունը։

 «Այս տարի ապրիլի 23-ի Ջահերով երթին ավելի վճռական ու մեծ թափով պետք է մասնակցել՝ և՛ սրանց, և՛  ամբողջ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի, և մեր ժողովրդի համար մերժելի են բոլոր նրանք, որոնք այդ ճանապարհին կկանգնեն»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։