Ամբողջ խնդիրն այն է, որ մենք դեռ դուրս չենք եկել սովետական վիճակներից, մեզ մոտ շարունակվում է սովետը, սովետի կարգավիճակը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա մենք կմնանք այս ճահիճում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով այն արգելքի մասին, որը դրվել է իր ղեկավարած կուրսի ներկայացման վրա։
Նշենք, որ ուսանողները դասադուլ են անում։ Պատճառն այն է, որ համալսարանի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա։
Թատերականի սաները նշում են, որ արգելքն անհիմն է, քանի որ ռեկտորը նույնիսկ ներկայացումը չի դիտել։ Ստեղծագործության հեղինակ Էդգար Կոստանյանն ասել է, որ ռեկտորն արգելել է ներկայացումը, քանի որ ուսանողական թատրոնի բեմից հայհոյանք է հնչել:
«Սա իսկապես միջնադար է, «բոզի տղա» արտահայտությունը․․․ Աբսուրդն այն է, որ ամբողջ հանձնաժողովը չի նայել ներկայացումը, բայց նստած քննարկում է։ Ավելի նոնսենս հնարավոր չէ պատկերացնել՝ չես նայել, ինչ ես քննարկում։ Այն աստիճանի չեն նայել, որ ասում են՝ երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռբնաբարել են ազատամարտիկները։ Դա երեխան չի ասել, ուրիշ մարդ է ասում, չի նայել։ Ռեկտորն ասում է՝ ես այդ զզվելի ներկայացումը չեմ ուզում նայել։ Ինչի՞ են ինձ դեմ․ ես վատ բնավորություն ունեմ, երեխեքին էլ ասել եմ փոխեք ղեկավարին, հանգիստ ապրենք, ես քծնել չեմ սիրում, երբ ռեկտոր նշանակեցին, ես չգնացի, ասեցի՝ վայ, ինչ ուրախ եմ, որ դուք եք մեր ռեկտորը, ես չունեմ նման բաներ»,-մանրամասնեց Ծատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։