Արտակարգ դեպք. կան վիրավորներ

Արտակարգ դեպք. կան վիրավորներ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, 1 պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ երբ ինքը դեպի Վանաձոր ընթանալիս է եղել, նկատել է իր առջևում 2 ավտոմեքենաներ բախվել են իրար, ու որպեսզի նա նրանց չհարվածի, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

Տեղում պարեկները պարզել են, որ այդ ավտոմեքենաներն են Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արմո Ա.-ի վարած «ԶԱԶ» մակնիշի և 34-ամյա Հայկ Խ-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Նշված ավտոմեքենաների բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են վթարի ենթարկված, երթևեկելի գոտուց դուրս հայտնված «Mercedes»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։