Արտակարգ դեպք Թուրքիայում. Ինքնաթիռի անիվը պայթել է վայրէջք կատարելիս

Արտակարգ դեպք Թուրքիայում. Ինքնաթիռի անիվը պայթել է վայրէջք կատարելիս

Corendon Airlines ավիաընկերության ինքնաթիռի անիվը պայթել է Թուրքիայում վայրէջք կատարելիս, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Telgraf հրատարակությանը, որը կիսվել է մանրամասներով։

Հոկտեմբերի 12-ին Մյունխենից Անթալիա թռչելիս մարդատար Boeing 737-ի շասսիներից մեկի անվադողը օդանավակայանում վայրէջքի ժամանակ պայթել է։

Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նրանք չեն տուժել, սակայն անհրաժեշտ է եղել տարհանում: Նշվում է, որ անհրաժեշտ աշխատանքներից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքները։ 

Տեսանյութը՝ այստեղ