Պավել Դուրովը համագործակցում է Ֆրանսիայի դատական իշխանությունների հետ․ Փարիզի դատախազ (տեսանյութ)

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը համագործակցում է Ֆրանսիայի դատական իշխանությունների հետ։
«Լիովին պահպանում է մեղադրանք առաջադրվելուց հետո նրա նկատմամբ սահմանված վերահսկողական պայմանները»,- RTL ռադիոյի եթերում հայտարարել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն։
«Telegram-ը գրավել է քննիչների ուշադրությունը մի շարք կիբերհանցագործների բացահայտման վերաբերյալ հարցումներին չպատասխանելու պատճառով: Դուրովի նկատմամբ հարուցված գործը ինդիկատիվ է կիբերհանցագործության դեմ պայքարի առումով»,- ասել է դատախազը՝ մեկնաբանելով Պավել Դուրովի գործը։
Տեսանյութն այստեղ