ՌԴ ՊՆ-ն Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. այդ մասին ասվում է ամենօրյա տեղեկագրում:

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld