Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում ազոտի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Blog Image

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․

«Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 19-25-ը (2025թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին,

◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին,

◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին,

◾️ Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին,

◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։

Առաջիկա 5 օրերին անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, դանդաղեցնելով օդափոխանակությունը։ Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք քաղաքացիներին չայրել չոր տերևներն ու ընձյուղները, չնպաստել օդի աղտոտվածության մեծացմանը և հետևել միայն օդի աղտոտվածության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը»։

Send