Եթե շարունակեք դիտորդ մնալ, փախստական ենք դառնալու․ Սամվել Բաբայան

Ձեզ հետ մեր բոլոր պրոբլեմների մասին ուղիղ, անմիջական խոսել եմ ցանկանում։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք։ Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են, թե հավաքներ ենք անում, իշխանության համար մրցակցություն է, բայց ես ձեզ հետ անկեղծ լինել եմ ուզում և պարզ բացատրել, որ որևէ մրցակցություն չկա, բայց  ունենք շատ լուրջ պրոբլեմ։ Այս մասին այսօր հրավիրված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ 

«Եթե մեր հանրությունը շարունակի այսպես կողքից որպես դիտորդ լինել, մենք կարող ենք փախստական դառնալ։ Պաշտոններ կորցնելուց են վախենում, բայց մեր գլխավոր խնդիրն այն է, որ երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86  հազար 600 քկմ տարածք ունի, որտեղ և ընդգրկված է Արցախը, և Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը, դա իր իրավունքն է։ Սրա մասին ես 2 տարի է խոսում եմ, ներկայացնում եմ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է լուծենք, բոլորն էստեղ նստած ասում են՝ էն մեկը Նիկոլի մարդն ա, էն մեկը եկել ա չգիտեմ ում փրկի, ինչ անի։ Իշխանությունն ընդհանրապես արձագանք չունի այս խնդիրներին, այսօր էլ ոչինչ չի ասում, բոլորս փորձում ենք փրկիչ ձևանալ։ Ասում են՝ պայքարենք մինչև վերջ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, պայքարը ո՞ւր է մեզ տանելու․ ոչ մեկը չի ասում: Մեզ որևէ պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք և լինենք պաշտպանված, մենք այս ճանապարհով պետք է գնանք»,-ասաց նա։

Բաբայանը ներկայացրեց այն հիմնական  5 կետերը, որոնք ինքը համարում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հիմք։

«Առաջինը մեր պաշտպանությունն է, առանց որի ոչինչ անել չենք կարող, 2-րդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգանա,  3-րդը մեր թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը սոցիալապես զարգացող պետք է լինի»,-ասաց նա։ 

Բաբայանը նշեց, որ պաշտոնը նրան չի հետաքրքրում, նա գալիս է ժողովրդին ծառայելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում