«Ռոսավիացիան» ավիաընկերություններին խորհուրդ է տվել պատրաստվել GPS-ի անջատվելուն

«Ռոսավիացիան» ավիաընկերություններին խորհուրդ է տվել պատրաստվել GPS-ի անջատվելուն

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել փոխադրողներին նախապատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը. գրում է «Իզվեստիա» թերթը։

Ավիաընկերություններն իրենց հերթին պետք է օդաչուներին նախապատրաստեն նման իրավիճակին։ GPS-ի անջատման դեպքում օդաչուները պետք է կարողանան վերահսկել ինքնաթիռի վիճակը՝ ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների շրջանակում քննարկում են Ռուսաստանին GPS նավիգացիոն համակարգից անջատելու հնարավորությունը։ «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ տեխնիկապես շատ դժվար է անջատել Ռուսաստանը նավիգացիոն համակարգից, ազգային GLONASS համակարգը կապահովի նավիգացիոն ազդանշանի գլոբալ ճշգրտություն։