Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին այդ երկրում մնայուն կայունության հաստատման համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի առնչությամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։