Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին արդեն ամռանը. հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ֆինլանդիան, ինչպես սպասվում է, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, նրան կհաջորդի Շվեդիան։
Աղբյուրների տվյալներով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են անդամակցության հարցով իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու համար, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է ընդունում։