ԱՄՆ-ը բացառություն կանի Հունգարիայի համար ռուսական գազի պատժամիջոցների շրջանակում

Վաշինգտոնը համաձայնել է բացառություն անել Բուդապեշտի համար ԱՄՆ պատժամիջոցներից երբ երկիրը վճարի Ռուսաստանից գազի մատակարարումների համար «Գազպրոմի» հետ պայմանագրերով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում հանդիպումից հետո։
Սիյարտոն հիշեցրել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը Ջո Բայդենի գլխավորությամբ պատժամիջոցներ է սահմանել Գազպրոմի և Գազպրոմբանկի դեմ։ Նրա խոսքով, սահմանափակումների պատճառով Կենտրոնական Եվրոպայի երկրները հայտնվել են ծանր իրավիճակում։
«Երեկ մենք Վաշինգտոնից տեղեկություն ստացանք այն մասին, որ մեր խնդրանքը՝ մեզ համար բացառություն անել այս պատժամիջոցներից, բավարարվել է», - ասել է Սիյարտոն։