Կվերականգնվի՞ Երանոսի 44 մետրանոց խաչը, որն ընկել էր․ համայնքապետը մանրամասնում է

Կվերականգնվի՞ Երանոսի 44 մետրանոց խաչը, որն ընկել էր․ համայնքապետը մանրամասնում է

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 4-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրում տեղադրված 44 մետրանոց խաչը ուժեղ քամու հետևանքով պոկվել է, ընկել ձորը։

MediaHub.am-ի հետ զրույցում Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը հայտնեց, որ խաչը տեղադրող բարերարները եղել են դրա տեղադրման վայրում և ծանոթացել են իրավիճակին։ Հարցին՝ խաչը վերականգնվելո՞ւ է՝ Հովեյանը պատասխանեց․

«Եղանակային պայմաններից ելնելով` դեռևս որևէ քայլ չի իրականացվել։ Խաչը կառուցող բարերարները տեղում եղել են, բայց չգիտեմ` ի՞նչ են որոշել՝ վերականգնելու են խաչը, թե ոչ»։

Նշենք, որ խաչը տեղադրվել է 2021թ-ի նոյեմբերի 20-ին, Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ Սբ. Հովհաննես մատուռի բակում, վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից, խաչի 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը։

Արմինե Նավոյան