Բժիշկը գնահատել է կվասի օգուտները․ մանրամասներ

Կվասի չարաշահումը առաջացնում է փքվածություն և առողջական այլ խնդիրներ։ Զգուշացրել է սննդաբան Սաբինա Կարսիևան։
Նա aif.ru-ի հետ զրույցում գնահատել է այս զովացուցիչ ըմպելիքի առավելությունները։
Կարսիեւան ասել է, որ կվասը ֆերմենտացված մթերք է, որի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի, ընդհանուր առողջության և իմունիտետի վրա։ Նաև, մասնագետի խոսքով, այս ըմպելիքը պարունակում է լակտո- և բիֆիդոբակտերիաներ, B, C, E վիտամիններ, ինչպես նաև սրտի համար օգտակար կալիում և մագնեզիում։
Միաժամանակ, սննդաբանը խորհուրդ է տվել չչարաշահել կվասը, քանի որ այն պարունակում է շատ շաքար։ Նա նաև հիշեցրեց, որ այս ըմպելիքը խմորման միջոց է, որը կարող է փքվածություն առաջացնել, եթե օրական մի քանի լիտր խմեք: «Նույնիսկ առողջ մարդիկ այն պետք է խմեն սահմանափակ քանակությամբ՝ օրական մեկ բաժակից ոչ ավել և ցանկալի է՝ ոչ ուտելուց առաջ, այլ ուտելուց հետո։ Իսկ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապողները ստիպված կլինեն ամբողջությամբ հրաժարվել կվասից»,- ընդգծել է մասնագետը։
Եզրափակելով՝ Կարսիեւան խորհուրդ է տվել կվասը ընտրելիս ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը։ Այն պետք է պարունակի միայն տարեկանի ալյուր, խմորիչ ու շաքար։ Բույրերի, արհեստական գույների և կոնսերվանտների առկայությունը վկայում է այս ըմպելիքի ցածր որակի մասին։