Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։
Իրականում բազմաթիվ ներքին և արտաքին խոցելի կետեր ունեցող արհեստածին Ադրբեջանը տարածաշրջանային կայացած գերտերության հետ շփոթող այս բարբարոսը երևի մոռացել է, որ իր իսկ պետություն կոչվածը բացառապես մեկ անձի շուրջ ստեղծված դինաստիական գոյացություն է, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կլինի արհեստածին Ադրբեջանի հետ, դիցուք, եթե առաջանա ներքաղաքական ճգնաժամ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս։
Եվ սա ամենևին էլ միակ մարտահրավերը չէ, որին կարող է բախվել այսօր իրեն, իբր, անպարտելի համարող և հոխորտացող այս բռնապետը»։