Իշխանությունն ունի հստակ սխեմա․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ունի հստակ սխեմա․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն` կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:

Թե այդ նպատակով ու՞մ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են:

Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» և նրանք ըստ իրավիճակի մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան