Բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները․ վիրավորներ կան

Բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները․ վիրավորներ կան

Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել  շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը,  կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։