Բժիշկը զգուշացրել է խումհարի դեմ հայտնի միջոցների ռիսկերի մասին ու տարբերակներ առաջարկել

Ռուս գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը բացատրել է, որ խումհարը ալկոհոլի, մասնավորապես ացետալդեհիդի թունավոր տարրալուծման արտադրանքի կուտակման արդյունք է։
Life-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այս նյութն առաջացնում է տհաճ ախտանիշներ, այդ թվում՝ գլխացավ, ծարավ, թուլություն և սրտխառնոց։
Մասնագետի խոսքով՝ խումհարի դեմ պայքարի հանրաճանաչ մեթոդները կարող են միայն ժամանակավոր թեթևացում ապահովել, բայց հաճախ վատթարացնել վիճակը: Օրինակ՝ առավոտյան ալկոհոլ խմելը ժամանակավորապես բարելավում է զգացողությունը, բայց ավելացնում է թունավոր բեռը լյարդի և ուղեղի վրա, ինչը դանդաղեցնում է օրգանիզմի վերականգնումն ու մեծացնում կախվածությունն ու ջրազրկման վտանգը։
Բժիշկը նշել է, որ խումարի ժամանակ սուրճ և էներգետիկ ըմպելիքներ խմելը մեծացնում է ջրազրկումն ու բարձրացնում արյան ճնշումը՝ ճնշում գործադրելով սրտի վրա, թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է բարելավել կենտրոնացումը։ Նա ընդգծել է, որ ալկոհոլից հետո ցավազրկողներ օգտագործելը կարող է վտանգավոր լինել լյարդի համար, քանի որ երկու նյութերն էլ մետաբոլիզացվում են այս օրգանում՝ մեծացնելով լյարդի վնասման վտանգը։
Բացի այդ, Կաշուխը զգուշացրել է չխմել քաղցր գազավորված ըմպելիք, որ կարող է առաջացնել գլյուկոզայի մակարդակի բարձրացում ու ջրազրկում, ինչը բացասաբար է անդրադառնում երիկամների և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Կախվածությունից անվտանգ ապաքինվելու համար բժիշկը խորհուրդ է տալիս վերականգնել ջրի հավասարակշռությունն էլեկտրոլիտային լուծույթներով և բարդ ածխաջրերով ու վիտամիններով հարուստ թեթև մթերքներով։ Եթե ախորժակ չկա, Կաշուխը խորհուրդ է տալիս քաղցր թեյ խմել ու հանգստանալ, ինչը կօգնի օրգանիզմին ավելի արագ վերականգնվել։