Ես կարծում եմ՝ պետք ա նման ընտանիքները հեռանան էս երկրից․ Սուքիասյան
ԱԺ իշխանական պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ընտանիքին պատկանող բիզնեսների՝ պետական տենդերներին մասնակցելուն և հաղթելուն՝ նշելով, որ «Սիլ» ջուրը, իր կարծիքով, պետական մարմիններում 200 անգամ ավելի քիչ կլինի, քան մնացածը։
«Խայտառակություն ա սա, էս նշանակում ա՝ ընդհանրապես պետք ա էդ ընտանիքը թողնի, Հայաստանից գնա։ «Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում ա մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ ընդհանուր այլ կազմակերխություններում վաճառքի առումով։ Սա ծիծաղելի ա։ Ես կարծում եմ՝ պետք ա նման ընտանիքները հեռանան էս երկրից։ Խայտառակություն ա սա։ Նույնն էլ ապահովագրականի մասին ա։ Եթե մի օրենքի խախտում կլինի՝ հերն անիծեք, ինչ ուզում եք, արեք»,- ասաց գործարար պատգամավորը՝ նշելով, թե ինքը բիզնեսից կիլոմետրերով հեռու է։
Մանրամասն՝ տեսանյութում