Մարտունու ԲԿ-ում երկու քաղաքացի կա, բեկորային վնասվածքով

Մարտունու քաղաքային հիվանդանոցում այս պահին երկու վիրավոր քաղաքացի կա։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ վիրավորները բեկորային վնասվածքներ ունեն։
«Մեկը ջահել աղջիկ է, մյուսը՝ ծեր կին»,- նշեց նա։
Վիրավորները Մարտունու ԲԿ են տեղափոխվել գիշերը, նրանց վիճակը, ըստ ԲԿ տնօրենի, կայուն է։
Հարցին, թե արդյոք այս երկու քաղաքացիներն են միայն հիվանդանոց տեղափոխվել, Անդրանիկ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ճիշտը ՊՆ-ին դիմելն է։