ԹԵՍՏ. կճանաչե՞ք Հայաստնի գեղատեսիլ վայրերը

ԹԵՍՏ. կճանաչե՞ք Հայաստնի գեղատեսիլ վայրերը

Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած:

Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա:

Սակայն փաստն այն է, որ Կեչուտի ջրամբարը կառուցվել է մի լայն հովտում` շրջապատված կիրճի ուղղահայաց պատերով, որտեղ կար հին և միջնադարյան գերեզմանոց, ուշագրավ խաչքարեր: