Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներ, որոնցից մեկն էլ բախվել է երկաթե սյանը

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Գայի պողոտա – Նանսենի փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտվել կանաչ գազոնում և բախվել երկաթե սյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Տիրայր Անտոնյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։