Ղազախստանում ուժի մեջ է մտել վեյփերի ներկրումն ու վաճառքն արգելող օրենքը

Հինգշաբթի օրը ուժի մեջ են մտել Ղազախստանի առողջապահական հարցերի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունները, որոնք ներառում են վեյփերի (էլեկտրոնային ծխախոտի) ներմուծման, արտադրության և վաճառքի արգելք։ Ապրիլի վերջին դրանք հաստատվեցին հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կողմից։
Փաստաթուղթը սահմանում է վեյփերի ներմուծման և տարածման արգելք, ինչպես նաև չծխող ծխախոտի արտադրանքի, տաքացվող ծխախոտի, նարգիլեի ծխախոտի, նարգիլեի խառնուրդների, ծխախոտի տաքացման համակարգերի, սպառման էլեկտրոնային համակարգերի, համային տեսականի և հեղուկների գովազդի արգելք։ Քրեական պատասխանատվություն է մտցվում վեյփերի ներկրման և իրացման համար:
Բացի այդ, օրենսդրության նորամուծությունները նախատեսում են բժշկական աշխատողների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: Դրա համար յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն պայմանագիր կկնքի ապահովագրական ընկերության հետ: Ներդրվում է մինչդատական վեճերի լուծման մեխանիզմ:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world