Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին՝ թիվ 27/2 հասցեի դիմաց, բախվել են 44-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի և 28-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Toyota-ն էլ կողաշրջվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: