Քիշնևի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ռումբի մասին հաղորդման պատճառով

Քիշնևի իշխանությունները նախազգուշացում են ստացել քաղաքի օդանավակայանում ռումբի առկայության մասին։ Այս մասին հայտնում է Advarul-ը։
Մոլդովայի սահմանային ոստիկանության (IGPF) գլխավոր տեսուչի մամուլի քարտուղար Ռաիսա Նովիչկին հայտնել է, որ նախազգուշացման արդյունքում օդանավակայանը տարհանվել է։ Բաժնի աշխատակիցներն իրականացրել են անհրաժեշտ ստուգումներ՝ անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի ուշ IGPF-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, օդանավակայանում պայթուցիկ առարկաներ չեն հայտնաբերվել, իսկ օդային նավահանգստի աշխատանքը վերականգնվել է։ Հրատարակությունը նշում է, որ իրավապահ մարմինները պարզում են անհայտ անձի ինքնությունը, ով զգուշացրել է պայթուցիկի մասին։