Դե՞ն նետել, թե՞ ուտել. ինչ անել մուրաբայի հետ, որի վրա բորբոս կա

Երբեմն ջեմի կամ մուրաբայի տարան բացելիս նկատում ենք, որ դրա վերին շերտը պատված է բորբոսով։ Շատերն ուղղակի հանում են այս շերտը և ուտում մուրաբան։ Իսկ ոմանք ամբողջ տարան նետում են աղբարկղը։ Մուրաբան ճիշտ եփելու և ճիշտ պահածոյացնելու դեպքում այն կարելի է երկար պահել։ Թեև երբեմն անգամ ճիշտ պատրաստածն է փչանում։Եթե ջեմը կամ մուրաբան սկսում են փչանալ, դրանց գույնն ու համը փոխվում են։ Եթե դրանք դառնում են դառը, թթու կամ տհաճ հոտ է գալիս, պետք է դեն նետել։ Սա նշանակում է, որ դրանց մեջ սկսել են բազմանալ բակտերիաներ ու վնասակար միկրոօրգանիզմներ։
Եթե խախտվում են պահածոյի պահպանման կամ պատրաստման տեխնոլոգիաները, դրա վրա հայտնվում է բորբոսասնկեր։ Բորբոսն ունի տոքսիններ, որոնք կարող են լուրջ թունավորումներ առաջացնել:
Եթե ջեմը կամ մուրաբան դառնում են հեղուկ, կամ հակառակը, թանձրանում են, ամենայն հավանականությամբ, փչացել են։
Բայց, այնուամենայնիվ, չկա միանշանակ պատասխան՝ կարելի՞ է ուտել բորբոսով պատված մուրաբան։ Բորբոսն ունի արմատային համակարգ, որը խորը թափանցում է արտադրանքի մեջ: Նույնիսկ եթե դուք հեռացնեք բորբոսի շերտը, սպորները դեռ կմնան և կշարունակեն տոքսիններ արտադրել:
Ուստի, եթե մուրաբայի մեջ բորբոսի թաղանթ է գոյացել, ապա ավելի լավ է այն դեն նետել՝ ինքներդ ձեզ չվնասելու համար։