Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը չի գործում․Միրզոյան

Դժվար է, ըստ էության, ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։ Կամ ինչի՞ մասին է խոսքը, երբ որ երեք ստորագրող կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Mediahub-ի հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից։

«Հայաստանի Հանրապետությունը, համենայնդեպս, մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որը ինքն էր ստանձնել և այսօր էլ հավատարիմ է։ Ցավոք սրտի, կրկնում եմ, մյուս երկու կողմը էդպես չեն վարվել, և ապացույցներն առավել քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի և միջանցքի մասով»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել՝ անդրադառնալով արդեն Ադրբեջանի կողմից շահարկվող Զանգեզուրի միջանցքի «տրամադրման» թեմային։

Մանրամասն՝ տեսանյութում