Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը նախագիծ է ընդունել Արցախի մասին

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը նախագիծ է ընդունել Արցախի մասին

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերտառությամբ, հայտնել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը։ Նախագծով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։