ԱՄՆ կոնգրեսում մտադիր են արգելել Ռուսաստանից նավթի ներկրումը

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ուսումնասիրում է Ռուսաստանից ԱՄՆ նավթի և էներգակիրների ներկրման արգելքի մասին օրինագծի մշակման հնարավորությունը. հայտարարել է խոսնակ Նենսի Փելոսին։
Խոսնակի փոխանցմամբ՝ կոնգրեսականները նաև մտադիր են չեղարկել առևտրային նորմալ հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ, ինչը կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հասանելիությունից Ռուսաստանին հեռացնելու առաջին քայլը։
Բացի այդ, ծրագրվում է Ջո Բայդենի վարչակազմին տրամադրել Ռուսաստանից ներկրման սակագների բարձրացման հնարավորություն։
Կոնգրեսը մտադիր է այս շաբաթ հավանություն տալ Ուկրաինային օգնելու նպատակով 10 մլրդ դոլարի հատկացմանը։ Գումարը կուղղվի մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարին, ուկրաինական պաշտպանության աջակցմանը, խափանումներից էներգացանցի պաշտպանությանը։