Հայաստանը թիմային հաշվարկում 11-րդն է

Հայաստանը թիմային հաշվարկում 11-րդն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 11-րդ տեղն է զբաղեցրել: Մեր հավաքականի հաշվին գրանցվել է 51 միավոր: Թիմին միավորներ են բերել Մուշեղ Մկրտչյանը՝ (20), Սերգեյ Սարգսյանը՝ (15), Հայկ Պապիկյանը՝ (10) և Լյովա Գևորգյանը՝ (6): Հիշեցնենք, որ այս առաջնությունում Մուշեող Մկրտչյանը նվաճեց արծաթե, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ:

Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավել է Իրանի հավաքականը՝ 159 միավորով: