Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Պավլիկ Լ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հեթրապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում պարեկները տեղեկություն են ստացել, որ վթարի պատճառներից մեկը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որի վարորդը՝ Սամվել Հովհաննիսյանը, դեպքի վայրից չի հեռացել, նրա մեքենան այնտեղ է եղել: