Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է». Կիրկորով (տեսանյութ)

Blog Image

Հայաստանի ներկայացուցիչ 27-ամյա Անահիտ Հակոբյանը Սոչիում կայացած «Նոր ալիք» միջազգային երաժշտական ​​մրցույթում երեք մրցութային օրերի արդյունքներով ստացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականը՝ 222 միավոր։

Ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթն անվանել է փայլուն, վիրտուոզ, ոճային, ազնիվ,մանրակրկիտ։

«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, իհարկե,  երկրպագում եմ այս երկրին  և այն կատարողներին, ովքեր միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը», - ասել է նա:

 

Կիրկորովը նշել է, որ Հակոբյանը հիանալի ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, տաղանդավոր Հայաստանը։ 

Send