Բժիշկն անվանել է քաղցկեղի ոչ ակնհայտ նշան

Բժիշկն անվանել է քաղցկեղի ոչ ակնհայտ նշան

Բժիշկ-սրտաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում անվանել է ոչ ակնհայտ նշան, որը կարող է վկայել արյան քաղցկեղի մասին:

Ըստ մասնագետի՝ մարմնի 38 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանը, որը երկար ժամանակ պահպանվում է նորմալ ինքնազգացողության պայմաններում, կարող է վկայել արյան քաղցկեցի մասին։

Նման ախտանիշը հանդիպում է արյան քաղցկեղի այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են լիմֆոման և լեյկոզը:

Հաղորդավարը նաև ասել է, որ անընդհատ բարձր ջերմաստիճանը կարող է նաև խոսել երիկամների քաղցկեղի մասին: