ՀԱՄԱՍ շարժման քաղաքբյուրոյի նոր ղեկավարը շահագրգռված է Իսրայելի հետ հրադադարով․ մանրամասներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը շահագրգռվածություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու համար՝ նախքան Իրանի հետ իրավիճակի սրումը։ Այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին։
Նրա զրուցակիցների խոսքով՝ Սինվարը երկար ուղերձ է հղել շարժման ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք Գազայի հատվածից դուրս են։ Նա կոչ է արել նրանց համաձայնության գալ Իսրայելի հետ հրադադարի շուրջ Իրանի կողմից հնարավոր հարձակումից առաջ։
Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, շարժման նոր առաջնորդը լավ հարաբերություններ չունի Թեհրանի հետ, բացի այդ, նա բախվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարության լուրջ ճնշմանը։ Սինվարը նաև կոչ է արել Կատարի ղեկավարության անդամներին չմիջամտել Իսրայելի հետ բանակցային գործընթացին․ դրան կարող են մասնակցել միայն նրա տեղակալ Խալիլ ալ Հայյան և քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը, ովքեր լքել են Գազայի հատվածն ու մեկնել Բեյրութ հակամարտությունից կարճ ժամանակ առաջ։