ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել. ի՞նչ է հայտնի այս պահին

ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել. ի՞նչ է հայտնի այս պահին

Իրավապահ մարմինների աշխատակիցները մաքրում են Ինգուշեթիայի Կարաբուլակում գտնվող բնակարանը, որտեղ արգելափակվել են գրոհայինները. RIA Novosti-ին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։

«Այժմ կրակոցներ չկան, բնակարանը մաքրվում է, որի արդյունքներով հնարավոր կլինի խոսել ոչնչացված գրոհայինների թվի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել էր, որ շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ից Կարաբուլակի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել։ Տարածքը, որտեղ այն կանցկացվի, սահմանափակված է Ռաբոչայա, Օսկանովա, Նաբերեժնայա և Ջաբագիևա փողոցներով։

Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (NAC), Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են խումբ, որոնք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել: Նրանց ձերբակալելու փորձ կատարելիս նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իսկ իրավապահները մարտի են դուրս եկել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկ ջոկատայիններն արգելափակել են զինյալներին բազմաբնակարան շենքում։

Տեսանյութը՝ այստեղ