Toyota corolla-ն եւ Hyundai-ն բախվել են իրար. կան վիրավորներ

Toyota corolla-ն եւ Hyundai-ն բախվել են իրար. կան վիրավորներ

Երեւանում այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Toyota corolla, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով Hyundai-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարզվում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։