Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ Երևանում․ հայտնի «Գուավա» հագուստի խանութում

Blog Image

Մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի 53/1 հասցեում գտնվող «Գուավա» խանութ-սրահի ձայնային ազդանշանը միացել է և ներսում խիտ ծուխ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Այրվել է պահեստային հատվածում գնտվող մեծ չափի հագուստ և կոշկեղեն։
Խանութին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կատարվածի մասին արդեն հայտարարություն է վերցվել խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Արշակյանից։ 

Send