Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16․45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Վահագն Պողոսյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից՝ հրաժարվելով հիվանդանոցում մնալուց։
Վթարի փաստով Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։