Աշոտ Խաչատուրյանցը Իտալիայում վիլլայով հողատարածք է գնել

Աշոտ Խաչատուրյանցը Իտալիայում վիլլայով հողատարածք է գնել

Ռուսաստանի պրիմյեր լիգայի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը Իտալիայում վիլլայով հողատարածք է գնել և պատրաստվում է այնտեղ խաղող աճեցնել։

Ըստ «Base»-ի՝ Աշոտ Ռաֆայլովիչի նոր կալվածքը գտնվում է Ֆլորենցիայի բլրի վրա։ Նրա համար դա արժեցել է մի քանի միլիոն եվրո։ Ըստ աղբյուրների՝ Խաչատուրյանցը ցանկանում է նոր տեղում խաղող տնկել և գինի արտադրել։

Միաժամանակ Իտալիան Խաչատուրյանցի համար վաղուց օտար երկիր չէ։ Տոսկանայում Սբերբանկի նախկին թոփ-մենեջերն ու ֆուտբոլային բոսը 12 հեկտար հող ունի, իսկ Ֆլորենցիայում նա ունի երկու ընկերություն՝ նավթի գործարան և հյուրանոց քաղաքի պատմական կենտրոնում։