Բաքվում վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհն անցնող ոստիկանին և բախվել ոստիկանության մեքենային

Բաքվում վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհն անցնող ոստիկանին և բախվել ոստիկանության մեքենային

Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանում։ Վթարը գրանցվել է Հեյդար Ալիևի պողոտայում։

Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով կորցրել է կառավարումը, նախ տապալել է վրաերթի է ենթարկել ճանապարհն անցնող ոստիկանին, այնուհետև բախվել է ճանապարհային ոստիկանության մեքենային:

Միջադեպի հետևանքով ոստիկանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Վնասվել է նաև ոստիկանական մեքենան։

Միջադեպի մանրամասները հետաքննվում են։

Լուսանկարները՝ այստեղ